Ադրբեջանից բռնագաղթված անձանց աշխատանքային ստաժները սահմանող հանձնաժողովի գործունեությունը երկարաձգվեց

«1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց աշխատանքային ստաժները սահմանող հանձնաժողովի» գործունեության ժամկետը երկարաձգեց մինչ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը: Որոշումը կայացվեց Կառավարության այսօրվա նիստում: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի խոսքով՝ Ադրբեջանից  բռնագաղթված փախստականների մեծ մասը չունեն  աշխատանքային գրքույկներ, անգամ անձնագրեր և անձը հաստատող  այլ փաստաթղթեր, ինչը խնդիրներ էր առաջացնում կենսաթոշակ նշանակելու ժամանակ նրանց աշխատանքային ստաժը սահմանելու հարցում: Խնդրին լուծում տալու նպատակով 2009 թվականից ստեղծվել է տվյալ հանձնաժողովը, որի գործունեության ժամկետ էր սահմանվել մինչ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը: «2015-ի հունվարից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն  պետական ծառայությունը ստացել է թվով 75 դիմում, կայացել է աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովի 7 նիստ,  բավարարվել է 62 դիմում, 13-ը մերժվել է տարբեր պատճառներով: Ընդհանուր առմամբ հանձնաժողովի գործունեության սկզբից` 2009 թ.-ից առ այսօր ծառայությունը ստացել է թվով 700  դիմում, կայացել է աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովի 68 նիստ, բավարարվել է 451 դիմում, մերժվել է 225-ը` տարբեր պատճառներով, 24  դիմումատու չեն ներկայացել  հանձնաժողովի նիստին»,- ներկայացրեց նախարար Երիցյանը: Նա նաև տեղեկացրեց, որ յուրաքանչյուր դիմումի առնչությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով հարուցվում է վարչական վարույթ, ընդունվում որոշում և արդյունքների մասին տեղեկացվում  դիմողներին: Իսկ բերված տվյալները փաստում են, որ հանձնաժողովը օգտակար գործունեություն է ծավալել հարյուրավոր փախստականների համար և որ նրանց կողմից ներկայացվող դիմումների հոսքը շարունակվում է: Հանձնաժողովի գործունեության չշարունակման դեպքում ապահովագրական ստաժի հաստատման  հարցեր ունեցող անձանց համար որպես տարբերակ կմնա միայն դատական եղանակով խնդրի լուծումը:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am