Հաջորդ փուլում խոշորացնելու ենք ՀՀ՝ դարձնելով Երևան համայնք՝ իր հարակից բնակավայրերով.Փաշինյան

Ազգային ժողովի նիստի ժամանակ անդրադառնալով Թումանյան, Դիլիջան, Տաթև խոշորացված համայնքների ծրագրի պիլոտային գաղափարին՝  պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ստացվում է՝ «առանց համոզված լինելու՝ ուր ենք գնում, ճամփա ենք ընկել»: «Այդ ծրագրի գաղափարն այն էր, որ պետք է համայնքներում տեղի ունեցած գործընթացներից հետևություններ անեին և որոշեին հետագա քաղաքականությունը: Բայց Դուք ինքներդ էլ նշում եք, որ մի քանի ամիս է անցել համայնքների խոշորացումից, և հիմա ստացվում է, որ մենք առանց համոզված լինելու՝ ուր ենք գնում, ճամփա ենք ընկել: Մենք չգիտենք, թե ինչի է բերելու այս ծրագիրը: Ստացվում է՝ սրանով ընդամենը կադրերի կրճատում ենք անում գյուղապետարանների աշխատողների, և ընդամենը պասիվ ձևով արձագանքում ենք մի շարք համայնքներում կամ բազմաթիվ համայնքներում բնակչության թվի կտրուկ նվազմանը: Ես ուզում եմ հետևյալ շեշտադրումն անել՝ ի վերջո, որտեղի՞ց վստահությունը, և Դուք կոնկրետ կարո՞ղ եք ասել, օրինակ,այս խոշորացումն ի՞նչ է մեզ տալու՝ համայնքների բնակչության թվի աճի առումով, որովհետև մենք հիմա արձագանքում ենք այդ համայնքներում բնակչության թվի նվազումը, եթե մենք այսպես գնանք, հաջորդ փուլում մենք խոշորացնելու ենք Հայաստանի Հանրապետությունը՝ դարձնելով Երևան համայնք՝ իր հարակից բնակավայրերով»,- հայտարարեց Ն. Փաշինյանը և հավելեց, որ հունիսի 14-ին կառավարության նիստերի դահլիճում քննարկումների ընթացքում Բարեկամավան համայնքի ղեկավարի ելույթին արձագանքելով՝ Տավուշի մարզպետն ասել է՝ «դուռակ լակոտ ա»: Ն. Փաշինյանը հարց բարձրացրեց, թե արդյոք նախարարությունը պատրաստվո՞ւմ է համապատասխան քննություն կատարել և ճշտելու դեպքում՝ միջնորդել, որ կառավարությունը, վարչապետը մարզպետին նկատողություն անի Բարեկամավան գյուղի բնակիչների կողմից ընտրված գյուղապետի հասցեին նման արտահայտություն անելու համար: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն էլ ասաց, որ նիստի ընթացքում նման արտահայտություն չի լսել:  

դիտվել է 52 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am