Ադրբեջանում մեկնարկել է համաներման մասին հերթական ակտի իրագործումը
Ադրբեջանում մեկնարկել է խորհրդարանի ընդունած համաներման մասին հերթական ակտի իրագործումը: Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանն այդ օրինագիծն ընդունել է ընթացիկ տարվա մայիսի 20-ին՝ կապված մայիսի 28-ին երկրում նշվող Հանրապետության օրվա հետ: Օրինագծի նախաձեռնողը Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի նախագահ, պատգամավոր Մեհրիբան Ալիևան է: Համաներման մասին ակտն առնչվելու է 10.000 դատապարտյալի, որոնցից 3500-ին ազատ կարձակեն կալանավայրից:
