Բողոքի ակցիա Ադրբեջանում
Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ ծառահատման: Ակցիայի մասնակիցները փակել են փողոցներից մեկը, ինչի հետևանքով դադարեցվել է տրանսպորտային երթևեկությունը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, որոնք հետ են մղել քաղաքացիներին: Բանակցություններից հետո բնակիչները բացել են փողոցը, սակայն շարունակել են պահանջել դադարեցնել ծառահատումը: Ծառահատումն իրականացնող ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ ծառերի հատումն իրականացվում է օրինական հիմքով, և որ կա անգամ դատական որոշում: Տարվում է հետաքննություն:
