Ինձ մնացել էր ապրելու ընդամենը վայրկյաններ. Հարություն Մովսիսյան

Հունիսի 10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը, ով մշտապես աչքի է ընկնում իր կենսուրախությամբ, ինքնազգացողության վատացման պատճառով դիմեց բժշկի: Բժիշկների անհապաղ ընդունած որոշումը մեկն էր՝ պետք է անմիջապես ստենտավորել սրտի անոթը: «Նախորդող օրերին կրծքավանդակումս երկու անգամ այրոց և ցավեր զգացի, բայց այդ ամենը կապում էի նրա հետ, որ գուցե անառողջ կամ հին սնունդ եմ օգտագործել, սխալ սննդակարգ ունեմ: Մտածում էի՝ ստամոքսս է ցավում: Հատկապես, որ այդ պահին Աբովյանում էի՝ խնջույքի: Շտապօգնություն եկավ ու ասացին, որ սիրտս լավ վիճակում չի, բայց չհավատացի, վստահ էի, որ ստամոքսի խնդիր է: Բայց քանի որ նույնը կրկնվեց հաջորդ օրը, կասկածեցի… Ցերեկը՝ ժամը 13:00-ին, գնացի բժշկի, ժամը 15:00-ին ինձ արդեն վիրահատում էին, ամեն ինչ այդքան լուրջ էր»,-Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց արդեն իսկ նկարահանման հրապարակում գտնվող Հարություն Մովսիսյանը: Կարելի է ասել՝ առաջին անգամ դերասանի կյանքը փրկել է կինը, երկրորդ անգամ՝ դուստրը՝ ստիպելով անհապաղ դիմել բժշկի: «Ես այնքան էլ ուշադրություն չեմ դարձնում նման բաներին: Նախորդ անգամ կինս էր ստիպել, այս անգամ էլ աղջիկս լացակումած ինձ գրկեց, ասաց, որ անպայման բժշկի գնամ: Մայր ու աղջիկ ինձ «սպառնացին»՝ եթե չգնամ, ոստիկան են կանչելու ու ինձ ստիպողաբար բժշկի տանեն: Որոշեցի աղջկաս «խաթրից» դուրս չգալ ու գնացի հիվանդանոց: Ստուգեցին ու միանգամից վիրահատարան ուղարկեցին, ստենտավորեցին: Ինձ մնացել էր ապրելու ընդամենը վայրկյաններ, կանգնած էի սուր ինֆարկտի շեմին, որից փրկում չէր լինի: Երախտապարտ եմ աղջկաս, ով ուղղակի փրկեց կյանքս»,-խոստովանեց մեր զրուցակիցը: Տարիներ առաջ վաստակավոր արտիստը ևս մեկ նմանատիպ վիրահատություն էր տարել. Սրտի անոթները փոխարինվել էին իր մարմնից վերցված 3 երակով, որոնցից մեկն էլ այս անգամ կես սանտիմետրի չափ «լոճվել» էր՝ դառնալով կյանքի հետ անհամատեղելի: «Հենց ստենտը դրեցին, ամեն ինչ անցավ: 3 օր մնացի հիվանդանոցում, կարող էի մեկ օր էլ մնալ, բայց բժիշկների թույլտվությամբ դուրս եկա, քանի որ նկարահանումներս կձախողեի: Բժիշկներին ասացի, որ արդեն լավ եմ, սրտի հետ այլևս խնդիր չունեմ, պարզապես ցուցում տվեցին՝ մոտ 10 օր առավել հանգիստ ռեժիմով աշխատել: Ու, բնականաբար, մնալու եմ իմ հրաշալի բժիշկների հսկողության տակ, որոնց շատ շնորհակալ եմ: Ջանացին, որ ամեն ինչ լավ լինի, կյանքս փրկեն: Վստահեցնում են, որ նման խնդրի առջև այլևս չեմ կանգնի»,-ընդգծեց նա: Դերասանի ծանրաբեռնվածությունն այսօր սահմանափակվում է «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Երանի» հեռուստասերիալով: «Մի քանի առաջարկ էլ ունեմ, բայց դրանք զրույցի մակարդակի են, լուրջ փուլում չեն, որ կարողանամ կիսվել: Շուտով վերանորոգումից հետո Սունդուկյան թատրոնն էլ կբացվի, ընդգրկված եմ Արմեն Էլբակյանի բեմադրած «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացման մեջ՝ Մանուկ աղայի կերպարով: Փառք Աստծո, աշխատանք ունեմ, ես առանց աշխատանք չեմ պատկերացնում իմ կյանքը»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Հարություն Մովսիսյանը:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am