ԴԱԻՇ-ը հաստատել է Ջիհադի Ջոնի մահը
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը հաստատել է իր դահիճ Մոհամեդ Էմվազիի մահը՝ հայտնի Ջիհադի Ջոն մականվամբ: Այս մասին հաղորդում է Reuters-ը: ԴԱԻՇ-ի հետ կապված մեդիառեսուրսները հրապարակել են Ջիհադի Ջոնի հիշատակի սգո ելույթը: Նրա զոհվելու մանրամասները չեն բացահայտվում:
