ԶԼՄ-ները հաղորդում են Թեխասում հրաձգության եւ մարդկանց պատանդառության մասին
Զինված տղամարդը, հավանաբար, պատանդառել է ամերիկյան Թեխաս նահանգի Ամարիլո քաղաքի խանութի այցելուներին: Այս մասին հաղորդում է ABC7 News հեռուստաալիքը: Ըստ Gazeta-ի, դեպքը տեղի է ունեցել Wallmart ցանցի խանութներից մեկում: Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: Լրատվամիջոցները հաղորդում են հրաձգության մասին: Քաղաքի ոստիկանությունն առայժմ միայն հաստատել է, որ խանութում զինված տղամարդ կա: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հաջողվել է տարհանել այցելուների մի մասին:
