Օմար Մատինի կնոջ դեմ կարող են քրեական գործ հարուցել
ԱՄՆ իրավապահ մարմինները կարող են քրեական գործ հարուցել Օռլանդոյի Pulse գեյ-ակումբում 50 հոգու սպանած Օմար Մատինի կնոջ դեմ: Այս մասին հայտնում է Fox News-ը: Նշվում է, որ Օմարի կինը՝ Նուր Զահի Սալմանը, ՀԴԲ-ում իր ցուցմունքների համաձայն, գլխի է ընկել ամուսնու ծրագրերի մասին, բայց փորձել է նրան տարհամոզել: Բացի դրանից՝ Նուրը բյուրոյի գործակալներին հայտնել է, որ ամուսնու հետ է եղել զենքի խանութում, երբ նա զենք է գնել: NBC News հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Նուր Զահի Սալմանը նաև մի քանի անգամ իր ամուսնուն հասցրել է մինչև Pulse ակումբ, քանի որ նա, իր խոսքով, ցանկացել է ուսումնասիրել տարածքը:
