Չինաստանը հույսեր է կապում Թուրքիայի հետ
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի արտգործնախարարի օգնական Լի Խուեյլայը հայտարարել է, որ Չինաստանը կարևոր նշանակություն է տալիս և հանդես է գալիս Թուրքիայի հետ ՇՀԿ-ի համագործակցության հետագա ամրապնդման օգտին: «Չինաստանը բարձր է գնահատում այն դրական ներդրումը, որը Թուրքիան ունի ՇՀԿ-ի զարգացման հարցում՝ ունենալով երկխոսության գործընկերոջ կարգավիճակ: Չինաստանը կարևորում և աջակցում է Թուրքիայի հետ ՇՀԿ-ի համագործակցության հետագա ամրապնդումը: Չինաստանը հուսով է, որ ՇՀԿ-ի շրջանակներում համագործակցությունը կնպաստի երկրների, այդ թվում նաև Թուրքիայի հետագա զարգացմանը, կայունության ու անվտանգության ամրապնդմանը»,- ասել է նա: Թուրքիան 2013 թվականից ունի ՇՀԿ-ի հետ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ:
