Մերկելի վարկանիշը կտրուկ ընկել է
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցական բլոկի` Քրիստոնյա-դեմոկրատական միության (ՔԴՄ) և Քրիստոնյա-սոցիալական միության (ՔՍՄ) վարկանիշը վերջին երեք տարում ընկել է, հասնելով ռեկորդային ցածր մակարդակի: Այդ մասին հունվարի 19-ին հայտնել է Bild թերթը՝ հղում կատարելով Insa-Consulere Էրֆուրտի սոցիոլոգիական հետազոտության ինստիտուտի հարցումներին: Հարցումների համաձայն՝ ՔԴՄ/ՔՍՄ վարկանիշը ընկել է 2․5 կետով, հասնելով 32․5 տոկոսի` ամենացածր ցուցանիշը 2013 թվականին Բունդեսթագի վերջին ընտրությունների պահից: Վերջին օրերին խորհրդարանական բլոկից Անգելա Մերկելի կողմնակիցներն ուժեղացրել են ճնշումը նրա վրա` փորձելով ստիպել փախստականների հոսքը սահմանափակող միջոցառումներ ձեռնարկելու:
