Երբ ԵՄ-ը Վրաստանի համար վիզային ռեժիմը կչեղարկի
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ԵՄ-ը Վրաստանին ոչ վիզային ռեժիմ հատկացնելու հարցը կլուծի մինչև տարեվերջ: «Եվրոպացի բոլոր քաղաքական գործիչները հստակ հայտարարում են, որ Վրաստանը բարեխղճորեն կատարել է բոլոր պարտավորությունները վիզային ռեժիմի ազատականացում ստանալու համար: Հուսով ենք, և կա հավանականություն, որ այդ հարցը կլուծվի մինչև սեպտեմբեր: Իսկ եթե չլինի սեպտեմբերին, ապա մեզ կտան 100 տոկոսանոց երաշխիք, որ դա տեղի կունենա ամենաուշը տարեվերջին»: Նա ընդգծել է, որ չկա որևէ սուբյեկտիվ գործոն` բացառությամբ Եվրոպայի խնդիրների, որոնք ազդում են այդ գործընթացի վրա. «Այսպես թե այնպես Վրաստանն արժանի է դրան, և մեր քաղաքացիներն ամեն դեպքում հնարավորություն կստանան ազատորեն շրջել Եվրոպայում»:
