Մանրամասներ՝ «Երրորդմասցի Լյովիկի» եւ մյուսների սպանության գործով

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Երրորդմասցի Լյովիկի» եւ մյուսների սպանության գործով այսօրվա դատական նիստի ընթացքում հարցաքննվել են վկաները: Վկա Ալբերտ Չիլինգարյանը դատավորի հարցերին ի պատասխան նշել է, որ դատարանում պնդում է իր նախաքննական ցուցմունքը, խնդրել է հիմք ընդունել այն՝ նշելով, որ երկար ժամանակ է անցել, արդեն բավական բաներ չի հիշում: Վկան դժվարացել է հիշել, թե որ օրը, բայց նշել է, որ շենքերից մեկի բակում խողովակ են փոխել, որոշ ժամանակ անց նկատել է, որ երկու թե երեք դիմակավոր տղաներ արագ քայլելով, գրեթե վազելով՝ անցել են: «Մտածեցի՝ կինո են նկարում, ինչ են անում. դիմակներով մարդիկ ինչո՞ւ պիտի օրը ցերեկով շենքի բակով գնան»,- ասել է վկան: Մյուս վկան Դմիտրի Սավչենկոն այն տաքսու վարորդն է, որն, ըստ նախաքննության տվյալների, դեպքի օրը տեղափոխել է սպանություն կատարած անձանց: Վկան պատասխանեց, որ նրանց չի տեսել, թեեւ իր նախաքննական ցուցմունքում մանրամասն նկարագրել է, թե ինչպես եւ ինչ ճանապարհներով է երեք երիտասարդներին Նոր Նորքի 2-րդ զանգվածից տեղափոխել Աշխաբադյան փողոց: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնել է, որ ըստ համապատասխան ծանուցագրերի` այս գործով որոշ վկաներ ՀՀ-ում չեն, մեկն էլ Ռուսաստանում է: Դատավորը նկատեց, որ ապրիլյան դեպքերից հետո ոստիկանությունից հաճախ են ստացվում ծանուցագրեր, թե վկաների հարազատների խոսքով` վերջիններս Ղարաբաղում են:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am