Կրեմլում հաստատել են Էրդողանից նամակ ստանալու մասին փաստը
Կրեմլում հաստատել են փաստը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նամակն ուղարկվել է ԱԳՆ-ի միջոցով»,- ասել է Պեսկովը:
