Խաղում է Գերմանիան. Մերկելը կզբաղվի Հարավային Կովկասով

Վրաստանի ու Ուկրաինայի համար վիզային ռեժիմը հանելու հարցը չհամաձայնեցվեց ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիան, ինչպես երևում է, որոշել է զբաղվել նաև Հարավային Կովկասի խնդիրներով: Այն բանից հետո, երբ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Գերմանիան հայտարարեց, որ աջակցելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը: Օրերս նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Բեռլինից եղան հայտարարություններ: Բեռլինի օրակարգում է Վրաստանը, որի արեւմտյան ուղուն որոշակիորեն խոչընդոտում է Ռուսաստանը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Վրաստան: Գերմանիայի Սաքսոնիա-Անխալ շրջանի վարչապետ Ռայներ Խազելոֆը հայտնել է. «Մի քանի օրից Գերմանիայում սպասում ենք Վրաստանի վարչապետի այցին: Մոտ ապագայում կանցլեր Անգելա Մերկելը նախատեսում  այցելել Վրաստան: Մեծ ցանկություն ունեմ պաշտոնական պատվիրակության անդամ լինել, քանի որ ցանկանում եմ մոտիկից ծանոթանալ ձեր երկրին տարբեր ուղղություններով: Լավ է, որ մեր հարաբերությունները դառնում են ավելի ինտենսիվ և սերտ: Սա երկու երկրների համար մեծ ձեռքերում է»: Նշվում է, որ հունիսի 15-ին նախատեսվում է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ըստ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտի` «քննարկվելու են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Վրաստանի ու Եվրամիության հարաբերությունները»: Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովը օրեր առաջ Գերմանիայի ճնշման տակ հետաձգեց Ուկրաինայի, Վրաստանի ու Կոսովոյի հետ վիզային ռեժիմի չեղարկման հարցը մինչև սեպտեմբեր: Մինչ Վրաստանի վարչապետի այցը Բեռլին, Գերմանիա էր այցելել և վիզաների չեղարկման ժամկետի հետաձգման խնդիրը քննարկել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին: Նա հույս էր հայտնել, որ մինչև Վրաստանում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները վիզաների չեղարկումը տեղի կունենա: Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ռումինիայի ու Բուլղարիայի արտգործնախարարները հուսով են, որ Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմ տրամադրելու հարցը լուծում կստանա հունիսի 20-ին ԵՄ արտաքին գործերի հարցով խորհրդի նիստում: Այս մասին այսօր հայտարարել է Լիտվայի ԱԳՆ-ն: Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը հայտարարել է, որ Վրաստանին առանց վիզայի ռեժիմ տրամադրելու հարցը անարդարացիորեն արգելակվել է. «Նմանատիպ պայմաններում Մոլդովան երկու տարի առաջ ստացել է առանց վիզայի ռեժիմ: Վրաստանն ավելի վատ չի կատարել բարեփոխումները»: Անցյալ շաբաթ Լյուքսեմբուրգում անցկացված ԵՄ-ի Խորհրդի ներքին գործերի ու արդարադատության նախարարների նիստում չհաջողվեց պայմանավորվել Վրաստանի, Ուկրաինայի, Կոսովոյի ու Թուրքիայի համար վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ։ Նիդեռլանդների անվտանգության ու արդարադատության հարցերով պետքարտուղար Կլաաս Դեյկհոֆը խորհրդի նիստից հետո կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Մենք խոսել ենք վիզային ռեժիմների ազատականացման մասին և առաջընթաց է գրանցվել բոլոր ուղղություններով՝ բացառությամբ Թուրքիայի։ Սակայն մենք դեռ չենք ընդունել որոշում, քանի որ ԵՄ-ի մի շարք երկրների միջև դեռ կան խնդիրներ, որոնք թույլ չեն տվել հասնելու համաձայնության։ Մենք կշարունակենք աշխատել՝ հասնելու համար այդ քառյակի շուրջ համաձայնության, հենց որ այդ երկրները կատարեն բոլոր չափանիշները»։ Նա հրաժարվել է պատասխանել լրագրողների այն հարցին, թե ԵՄ-ի որ երկրներն են առարկել առանց վիզայի ռեժիմի մասին որոշման դեմ և ինչ փաստարկներ են ներկայացրել նրանք։ Մինչդեռ Եվրահանձնաժողովը կարծում է, որ Վրաստանը կատարել է այն բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են վիզային ռեժիմի ազատականացման համար: Այս մասին ԵՄ ներքին գործերի ու արդարադատության նախարարների հանդիպումից հետո ասել է ներգաղթի ու քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը` հավելելով. «Մենք կարծիքներ ենք փոխանակել վիզային ռեժիմի ազատականացման թեմայով: Հանձնաժողովն իր խորհուրդներում զբաղեցրել է շատ հստակ դիրքորոշում: Հուսով եմ, որ ԵՄ Խորհուրդն ու Եվրախորհրդարանը շուտով առաջընթաց կգրանցեն տվյալ հարցում»: Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ` Ռուսաստանի պատճառով Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի ՊՆ-ից և Գլխավոր շտաբից մանրամասն բացատրություն է պահանջում, թե վրացական զինծառայողները ինչ պատճառներով չեն մեկնել Լեհաստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի Anakonda-16 զորավարժություններին: Ավելի վաղ Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդ որոշումը կայացվել է 2 զինծառայողների մոտ ջրծաղիկ հայտնաբերելու պատճառով: «Նախագահը համարում է, որ դրանք եղել են ծայրահեղ կարևոր զորավարժություններ ոչ միայն ռազմական, այլև քաղաքական տեսակետից, հատկապես Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ: Զինված ուժերի գերագույն հրամանատարը երկրի Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի ղեկավարությունից պարտադիր պահանջում է մանրամասն բացատրություն Անվտանգության խորհրդի մոտակա նիստում»,- հայտնել է նախագահի մամլո-խոսնակը: Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հայտնել է Լեհաստանում ՆԱՏՕ-ի «Անակոնդա-2016» զորավարժություններին վրացական վաշտի բացակայության պատճառները՝ ընդգծելով, որ պատրաստ է զեկույց ներկայացնել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին: Միևնույն ժամանակ նաև Լեհաստանը հայտարարեց, որ բացատրություն է ակնկալում Վրաստանից՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու համար: Խիդաշելին Facebook-ի իր էջում գրել է. «Բնականաբար, ես մշտապես պատրաստ եմ ամեն տիպի զեկույց ներկայացնել երկրի գերագույն գլխավոր հրամանատարին, սակայն միանշանակ ցանկանում եմ, որ հասարակությունն իմանա՝ ես ամբողջական տեղեկատվություն եմ տրամադրել Անվտանգության խորհրդի քարտուղարին: Մենք չէինք կարող փոխարինել վաշտը, քանի որ գործնականում չենք ունեցել ժամանակ, որպեսզի իրականացնենք նոր անձնակազմի համար համապատասխան ընթացակարգեր: Չենք կարողացել փոխարինել նաև նրա համար, որ այդ զորավարժություններն ամեն վաշտի համար չեն: Դրանց պետք է մասնակցեր Operation Capability Concept-ի վաշտը: Operation Capability Concept-ը հարթակ է, որում ընդգրկված են վրացական երկու վաշտեր: Նրանցից մեկն «Ալֆան» է, որն արդեն իսկ ստացել է «Արագ արձագանքման ուժի» կարգավիճակ: Երկրորդ վաշտը «Չառլին» է, որը պետք է մեկներ Լեհաստան: Սակայն մեկնումից 24 ժամ առաջ զինծառայողների շրջանում հայտնաբերվել է ջրծաղիկ, ինչի մասին ՊՆ-ը իրազեկել է Լեհաստանի, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի իր գործընկերներին»: Առանց Վրաստանի գոյություն չունի ազատ Եվրոպա Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդում հայտարարել է, որ միակ պատճառը, թե ինչու Վրաստանը չի դարձել ՆԱՏՕ-ի անդամ, այն է, որ Ռուսաստանը չի ցանկանում դա: «Իմ երկրի անվտանգությունը Եվրոպայի անվտանգության համար ֆունդամենտալ նշանակության հարց է։ Ես կգնամ ավելի հեռու, որ առանց Վրաստանի գոյություն չունի անվտանգ Եվրոպա, ազատ Եվրոպա, խաղաղ Եվրոպա, որը դարձել է խաղաղության ու անվտանգության ճարտարապետության մաս։ Դուք Վրաստանից ավելի պետք է ավելի շահագրգռված լինենք ՆԱՏՕ-ին մեր անդամակցելով։ Վրաստանը ավելի շատ է պետք ձեզ, քան այսօր անհրաժեշտ է անդամակցել ՆԱՏՕ-ին։ Ինչու։ Որովհետև Վրաստանը ձեզ հնարավորություն է տալիս ապացուցել Ռուսաստանին, որ նա չունի վետո դնելու իրավունք, որ նա չի ղեկավարում ձեր քաղաքականությունը, որ նա որոշումներ չի ընդունում ձեր փոխարեն»։ Իսկ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նշել է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ապակայունացնել Եվրասիայի կեսը: Մարգվելաշվիլու խոսքերով՝ Մոսկվան ունակ է իր ազդեցությունը պահպանելու նպատակով ակտիվացնել հարևան երկրներում սառեցված հակամարտություններից յուրաքանչյուրը: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պետք է կռահի, թե երբ կսկսվի իրադարձությունների էսկալացիան. «Խոսքը տարածաշրջանում վաղ զգուշացման արդյունավետ համակարգի ստեղծման մասին է»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Տ. Վահան եպսիսկոպոս Հովհաննիսյանը շարունակում է մնալ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ. Արթենյան Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության պառակտվածության մասին Մարիամ Փաշինյանի հրապարակումը ծնողների ամուսնալուծությունից հետո․ երջանիկ է՞ Զինվորի մահվան դեպքին նախորդել է վիճաբանություն. հնչել են կրակոցներ. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում Սրանց ասեն՝ ձեզ պետքարան գնալուց էլ պետք է նկարենք, ցույց տանք, կհամաձայնեն․․․ Երևան-Սևան ճանապարհի Չայնիի ոլորաններ կոչվող հատվածում կիլոմետրանոց խցանում է, տեսանելիությունը՝ ցածր Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Infiniti»-ն կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել Մեծ Բրիտանիան տարհանել է իր դիվանագետներին Իրանից Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար Իջեւանում հողին հանձնեցին ավտովթարից զոհված 19-ամյա պայմանագրային զինծառայողին. NEWS.am Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր Անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածը ծածկվել է ջրով Քոբուլեթիի ավտովթարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել Գլխավոր դատախազը Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ է դիմել Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում, չեն խոսում. Ժաննա Ալեքսանյան Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը ՆԳՆ-ի կողմից հայտարարված տենդեռը շահել է Ջեկի Չանի ընկերությունը. ակտիվիստ NYT. Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է անում դիվանագետներին լքել երկիրը Պակիստանը հայտարարել է աֆղանստանցի 274 զինծառայողի չեզոքացման մասին Պետքարտուղարությունն Իսրայելում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մի մասին կարգադրել է հեռանալ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, տապալել այն. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am