ՆԱՏՕ-ն պատրաստվում է
ՆԱՏՕ-ն արևելքում միջոցառումներ է նախապատրաստում, որոնք կդառնան հավաքական անվտանգության ամենամեծամասշտաբ ամրացումը «սառը պատերազմի» տարիներից հետո, ասել է Իսրայելում Դանիայի դեսպան Յեսպեր Վարը, հայտնում է RIA Novosti-ն: Դաշինքի անդամ երկրների իր գործընկերների հետ միասին ՆԱՏՕ-ի Վարշավայի գագաթնաժողովի նախաշեմին նա հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: «Արևելքում ուշադրությունը կրկին կենտրոնացված է պաշտպանության և զսպման վրա: ՆԱՏՕ-ն ստիպված է միջոցներ ձեռնարկել, որոնք իրենցից ներկայացնում են հավաքական անվտանգության ամենամեծամասշտաբ ամրացումը սառը պատերազմից հետո»,- ասել է Վարը: Նրա խոսքերով՝ դաշինքի երկրների «անվտանգության և կենսակերպի» մարտակոչերը առաջ են գալիս նաև Մերձավոր Արևելքի կողմից, որտեղ «ահաբեկչական խմբավորումները ցանում են քաոս և բռնություն»: Նեթանյահուն արտահայտվել է այն բանի օգտին, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը դառնա ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովի հիմնական թեման:
