Հարձակում հայկական մեյլերի վրա

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր բլոգում տեղեկացրել է, որ հաճախակի են դարձել ադրբեջանական մեյլային ֆիշինգի դեպքերը, հարևանների հաքերները կեղծ մեյլերով փորձում են գաղտնաբառեր գողանալ։ Փորձագետը գրում է. «Վերջին օրերին մի շարք ինտերնետից օգտվողներ սկսել են ստանալ էլեկտրոնային նամակներ, որոնց հիմնական իմաստը հետևյալն է․ տեքստում գրվում է (իբր մեյլի ադմինիստրացիայի կողմից), որ օգտվողի մեյլը արգելափակվելու է, կամ ջնջվելու է։ Նամակը պահանջում է մտնել հղումով և հաստատել, որ մեյլը ձերն է՝ ներմուծելով գաղտնաբառը և հեռախոսի համարը։ ԿԱՐԵՎՈՐ Է․ Երբեք չի կարելի սեղմել մեյլում տրված հղմանը։ Եթե պետք է մտնել մեյլ, կամ ինչ֊որ բան հաստատել, ձեռքով հավաքեք հասցեն։ Քանի որ մեյլի մեջ հաճախ լրիվ ուրիշ հասցե է տրվում, դուք հայտնվում եք ուրիշ տեղ և ձեր ձեռքով հաքերներին տրամադրում եք ձեր գաղտնաբառը։ Իսկ հիմա կոնկրետ օրինակը․ գալիս է այսպիսի նամակ․ Hello example@mail.ru, We have processed suspension of your email. due to mail violation and policy abuse noticed. Click HERE to confirm ownership and verify example@mail.ru NOTE: Failure to oblige will lead to mail malfunction, loss of files and final De-activation of mail box. Best Regards, Mail Team ————————- mail sent to: iskakan@mail.ru | (C) 2016 Mail. All rights reserved. NMLSR ID 399801 Հղումը սեղմողը հայտնվում է այսպիսի տեղ։ fishing-01 Ս. Մարտիրոսյանը նշում է, որ կոնկրետ այս կայքը անորակ հաքեր է սարքել, և դա ամենևին նման չի mail.ru-ին։ Դրա մասին են վկայում նաև էջի կոդերը, որտեղ բացահայտ երևում է, որ օգտագործվել են Ապշերոնում գտնվող ինչ-որ կայքի կոմպոնենտեր»։ fishing-01 Այդուհանդերձ, փորձագետը հիշեցնում է, որ հարևան երկրի հաքերները կարող են նաև որակյալ կեղծ էջեր սարքել, որոնք արտաքինից հնարավոր չի լինի տարբերել իրականից, սակայն հասցեն ուրիշ է լինում։ Այնպես որ, պետք է ուշադիր լինել։ Ս. Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ուշադիր լինել և երբեք չսեղմել էլեկտրոնային նամակներում զետեղված հղումների վրա։  

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Ընտրությունները կարող են դառնալ «հայկական քաղաքականության» խորքային փոխակերպման փուլի ավարտը #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քաղաքացին մերկացրեց, Նիկոլը հայհոյախառը հարձակվեց նրա վրա․ Հայկ Նահապետյան (video) Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի «Մեզ Արցախ պետք չի, «Մեզ Շուշի պետք չի» շերտը ուրիշ է. այն հանգիստ ասելու է՝ մեզ Հայաստան պետք չի «Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրում․ ակումբի բարմենին ծեծի են ենթարկել, հնչել են հայհոյանքներ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am