Վահրամ Բաղդասարյանը չի հիշում
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի հիշում որևէ հարկային օրենք, որը դժգոհությունների առիթ չի տվել գործարարների մոտ:Այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Մենք հասկանում ենք, որ կան տարբեր շահեր, սակայն, եթե ՀՀԿ-ն կուլ գնա այդ շահերին, մենք չենք կարող ունենալ այն Հարկային օրենսգիրքը, որն անհրաժեշտ է մեր պետության ապագա զարգացման համար: Իհարկե, մենք պետք է լսենք նաև նրանց, հաշվի առնենք նրանց առաջարկները, մենք մեր ողջ տնտեսության հաջողության համար պետք է մտածենք»,- հայտարարեց Վ. Բաղդասարյանը: Հարցին, թե հնարավոր է՝ որոշ քաղաքական ուժեր մարդկանց ոտքի հանեն՝ պայքարելու այս Հարկային օրենսգրքի նախագծի դեմ՝ ՀՀԿ ղեկավարն ասաց, որ այդ հայտարարություններն ինքը համարում է նախընտրական հայտարարություններ.«Այն քննարկումները, որոնք պետք է տեղի ունենան Ազգային ժողովում, այդտեղ պետք է ոտքի կանգնել, մասնակցել այդ քննարկումներին, ոչ թե՝ ժողովրդին է պետք ոտքի հանել»:
