Հայոց ցեղասպանությունը որոշ չափով նաև Գերմանիայի պատմությունն է. The Jerusalem Post
Հայոց ցեղսպանությունը և Գերմանիայի վերաբերմունքը դրա հանդեպ մեզ պետք է ստիպեն վերանայել մարդկության մեր ըմբռնումները: Ի՞նչ էր դա նշանակում, երբ մարդիկ գիտեին ցեղասպանության և զանգվածային վայրագությունների մասին: Այս մասին գրում է «The Jerusalem Post»-ը: Հայոց ցեղասպանությունը երկար «գերմանական» պատմություն ունի: Արդեն ավելի քան 100 տարի առաջ՝ 1916թ-ի հունվարին, Գերմանական խորհրդարանի օրակարգում էր Հայոց ցեղասպանության մասին հարցը: Խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը բավական չէ, բայց այն կարող է անցյալի հետ հաշտվելու համար սկզբնակետ լինել, որն ավելի լայն, դժվար ու արյունալի է եղել, քան ենթադրվում է: Եվ այս ամենը Հոլոքոստի նշանակությունը հարաբերական չի դարձնում և չի նվազեցնում Գերմանիայի մեղքն ու պատասխանատվությունը:
