Համազեկուցողները մեկնում են Բաքու
contact.az-ը հայտնում է ,որ ինչպես ասվում է ԵԽԽՎ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի՝ Ադրբեջանի հարցով համազեկուցողներ, ավստրիացի խորհրդարանական Ստեֆան Շեննաքն ու ռումինացի խորհրդարանական Սեզար Ֆլորին Պրեդան հունիսի 15-17-ը կայցելեն Ադրբեջան, Վերջիններս հանդիպումներ կունենան Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկթայ Ասադովի, գլխավոր դատախազ Զաքիր Գարալովի, արդարադատության նախարարի, ԿԸՀ նախագահի, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամների հետ: Հանդիպումներ են նախատեսված նաև քաղաքացիական հասարակության, արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Շեննաքին և Պրեդային միանալու է նաև բելգիացի պատգամավոր Ալեն Դեստեխը: Զեկուցողների այցի հիմնական նպատակն է հետևել հունիսի 18-ին Աղդաշի ընտրական թիվ 90 շրջանում կրկնակի խորհրդարանական ընտրությունների ընթացքին:
