Սամվել Ալեքսանյանի ընկերություններին դատի են տվել

«Ժամանակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում երեկ շարունակվել է ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ա եւ Գ» եւ «Ալեքս Գրիգ» ընկերությունների դեմ դատական հայցի լսումը: Գործով դատավորը Լիլիթ Կատվալյանն է: Կիպրոսի մայրաքաղաքում Զինոնս Կիտիեոս 8, Կատո Լակատամիա հասցեում գրանցված «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ» ընկերությունը, որը «Զելյոնայա մարկա» օղու ապրանքանիշի սեփականատերն է, հայց է ներկայացրել պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությունների դեմ՝ բողոքելով օղու նմանակման, ավելի ճիշտ՝ կեղծման դեմ: Փետրվարի 16-ին նույն դատարանում կայանալու է ՌԴ Մոսկվայի մարզում գրանցված «Պառլամենտ Դիստրիբյուշն» ընկերության հայցի լսումն ընդդեմ նույն ընկերությունների՝ ապրանքային նշանն օգտագործելու արգելքի պահանջով: Ուշագրավն այն է, որ պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությունների դեմ օղու կեղծման ու նմանակման մեղադրանքով դատական նիստերը սկսվել են դեռ 6 տարի առաջ՝ 2010 թվականից ու կարելի է ասել, որ ոչ մի արդյունք չեն ունեցել. բացի որոշակի տուգանքներից: Պատգամավորին պատկանող ընկերությունները շարունակել են նույն գործելաոճը: Տարիներ առաջ «Ալեքս Գրիգ»-ը հայտնվել էր Ուկրաինայի կառավարության ուշադրության կենտրոնում՝ օղու ապրանքանիշները կեղծելու առթիվ («Նեմիրոֆ» եւ այլն), որը հարուցել էր դեսպանի եւ Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների բացահայտ դժգոհությունը: ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը «Ալեքս Գրիգ» ընկերության վարքագիծը որակել էր որպես անբարեխիղճ մրցակցություն եւ տուգանել 1․5 մլն դրամով: «Ալեքս Գրիգ»-ին հանձնարարվել էր 10-օրյա ժամկետում դադարեցնել օղու արտադրությունը, որը, սակայն, չէր արվել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 17 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am