Գուրգեն Հովհաննիսյանը դուրս եկավ եզրափակիչ
Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկած Հայաստանի 4 պատվիրակներից միայն մեկը կարողացավ դուրս գալ եզրափակիչ,- տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս եկան մեր մյուս 2 ներկայացուցիչները: 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, ով մինչ կիսաեզրափակիչ դուրս գալը հիանալի մենամարտեր էր անցկացրել, բացահայտ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, սակայն մրցավարները զարմանալիորեն միավորները շնորհում էին ռուս մարզիկին: Արդյունքում Մադոյանը բավարարվեց բրոնզե մեդալով: Գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը առավելության հասավ Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ եւ վաղը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարի Ռուսաստանի ներկայացուցչի հետ:
