«Թուրքիայում դժվար է հայ լինելը». Չեթինօղլու

Ժամանակակից Թուրքիայում Հայոց ցեղասպանության հետ կապված իրադրությունն ու տրամադրվածությունը գրեթե չի փոխվել: Թեպետ «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը երկրում այլևս քրեորեն դատապարտելի արարք չի համարվում, այդուհանդերձ, դա պատճառ է դառնում, որպեսզի եզրույթը կիրառող անձինք թիրախավորվեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց պատմաբան Սաիթ Չեթինօղլուն, ով Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման տեսանկյունից դրական ազդակներ դեռևս չի տեսնում: «Թուրքիայում ազատական գաղափարախոսություն ունեցող կուսակցություններն ու մտավորականները հայտարարում են, որ ընդունում են Հայոց ցեղասպանությունը և ներողություն են խնդրում դրա համար: Այդ հայտարարության տակ ստորագրել է 30 հազար մարդ: Այդ մարդկանց շարքում են նաև նրանք, ում ընտանիքները քիչ թե շատ օգտվել են Ցեղասպանության հետևանքներից, գրավել են հայերից մնացած գույքը: Պարտադիր չէ, որ նրանք անմիջապես վերադարձնեն այդ գույքը, սակայն նրանք կարող են գոնե ցանկություն հայտնել վերադարձնելու վերաբերյալ: Նրանք անգամ դա չեն անում: Շատերը մինչև օրս ապրում են հայերի թողած տներում, որտեղ պատերին հայերեն տառեր են փորագրած: Երբ գալիս է հայերի ունեցվածքը հետ տալու ժամանակը, այդ 30 հազարից չեք կարողանում անգամ 30-ին գտնել»,- ընդգծեց Չեթինօղլուն՝ ասելով, որ խնդիրն իսկապես շատ բարդ է: Անդրադառնալով Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ թուրք պատմաբանը պատմական էքսկուրս կատարեց դեպի անցյալ, երբ գերմանական դատարանի առաջ կանգնած էր Ցեղասպանության ոճրագործներից մեկին՝ Թալեաթ փաշային սպանած Սողոմոն Թեհլերյանը: «Խիստ կարևոր է Թեհլերյանի գործով դատարանի որոշումը: Նա դատարանում ասաց. «Այո, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»: Դատարանը սա ընդունեց: Այդ ժամանակաշրջանում դատարանը թաքցրեց Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի մեղսակցությունը, երկու օրում որոշում կայացրեց և ազատ արձակեց Թեհլերյանին: Ներկայում թաքցնելու ոչինչ չկա: Մարդկությունը ցեղասպանության հարցը լուծելու ճանապարհին է: Գերմանիան հանցակից է և ընդունեց դա: Այդուհանդերձ, Գերմանիայից բացի, այլ մեղավորներ էլ կան, օրինակ, Անգլիան»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Չեթինօղլուն: Պատմաբանն ընդգծեց, որ Բունդեսթագի որոշումը չի պայմանավորում Թուրքիա-ԵՄ հարաբերություններով: Ավելին, նա համոզմունք հայտնեց, որ այդ հարաբերությունների օրակարգում գտնվող կարևորագույն խնդիրներից մեկը՝ փախստականների հարցը, ստեղծել է հենց Թուրքիան և այժմ կիրառում է Եվրոպայի դեմ որպես «զենք», որպես սպառնալիքի առարկա: Նա Սիրիայում ընթացող վերջին զարգացումները դիտարկեց որպես Թուրքիայի կողմից ցեղասպանությունն իր սահմաններից դուրս տանելու գործողություն: «Ռոժավայում՝ քրդերի հսկողության տակ գտնվող տարածքներում, ոչ մի հայ այլևս չկա: Ասորիներն աքսորվում են, ճնշումների տակ են: Այդ տարածքներում էթնիկ զտումներ են իրականացվում: Մեծամասամբ հայ բնակչություն ունեցող Քեսաբի վրա հարձակում իրականացվեց հենց Թուրքիայից՝ թուրքական զենքերով: Սա բոլորին է հայտնի: Ղարաբաղի խնդիրը ևս չպետք է դիտարկել Սիրիայի հարցից առանձին: 100 տարի անց ղարաբաղյան հակամարտությունն օգտագործվում է հայերին վախեցնելու համար՝ ասելու, թե տեսեք, 100 տարի առաջ նման բան ենք արել, 100 տարի հետո էլ նման բան կարող ենք անել»,- ասաց մտավորականը: Նա փաստեց, որ մեր օրերում խիստ դժվար է Թուրքիայում լինել հայ և ազատ ստեղծագործել: Դրա վառ ապացույցն է պոլսահայ նշանավոր լեզվաբան Սևան Նիշանյանը, ով բանտարկված է առնվազն մեկ տասնյակ տարով: «Սևանը շատ կարևոր բաներ է արել: Այսօր նա բանտում կրոնական հարցերի պատճառով չէ, որ հայտնվել է: Նա իր գրքերով ցնցել է հանրապետության հիմքերը»,- ասաց պատմաբանը՝ նշելով, որ թեպետ մինչև օրս Նիշանյանը սպառնալիքներ է ստանում, այդուհանդերձ չի դադարում նոր աշխատություններ գրել: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` Չեթինօղլուն ընդգծեց, որ Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ու Պոնտոսի հույների ցեղասպանությունները Հոլոքոստից տարբերվող շատ կարևոր մի կողմ ունեն: «Արևմուտքը երբեք հրեայի գենետիկ ավազանից չի օգտվել, սպանել է և վերջ. Թուրքիայում, սակայն, ցեղասպանություններն այդպիսին չեն եղել: Մի մասին սպանել են, իսկ մյուսին` առևանգել, բռնի մուսուլման դարձրել: Սա շատ կարևոր առանձնահատկություն է»,- նկատեց պատմաբանը, ով մեծանալով հենց Պոնտոսի տարածաշրջանում` ժամանակակից Թուրքիայի հյուսիսային, սևծովյան հատվածում, մանկուց ի վեր իմացել է Ցեղասպանության մասին: «Պետության քաղաքականությունն ու մարդկային արժեքները տարբեր են: Պետք է կարողանալ մադկային արժեքնները վեր դասել պետության շահերից: Արևմուտքը պետք է կյանքի կոչի իր իսկ հռետորաբանությունն ու որդեգրած արժեքները: Ցավոք, հաճախ խոսքերն ու գործողությունները իրարից տարբերվում են, և հենց դա է, որ մեզ խիստ վիրավորում է, բարդ իրադրության մեջ է դնում: Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ես Երևանում էի և տեսա, թե ինչպես են ողջ աշխարհի ճնշված ժողովուրդները համերաշխության մեջ հայերի հետ: Դա ինձ մեծ հույս ներշնչեց: Հայաստանն ու հայկական հասարակությունն ասես դարձել են ողջ աշխարհի ճնշված ժողովուրդների հովանոցը»,- նման կարծիք հայտնեց Սաիթ Չեթինօղլուն:

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Ընտրությունները կարող են դառնալ «հայկական քաղաքականության» խորքային փոխակերպման փուլի ավարտը #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քաղաքացին մերկացրեց, Նիկոլը հայհոյախառը հարձակվեց նրա վրա․ Հայկ Նահապետյան (video) Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի «Մեզ Արցախ պետք չի, «Մեզ Շուշի պետք չի» շերտը ուրիշ է. այն հանգիստ ասելու է՝ մեզ Հայաստան պետք չի «Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրում․ ակումբի բարմենին ծեծի են ենթարկել, հնչել են հայհոյանքներ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am