Սուտ է, խաբում են, շոու է. Դոգի մայրը ահազանգում է

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում նշանակված էր Ոստիկանության նախկին աշխատակից, Վովա Գասպարյանի երբեմնի «աջ» ձեռքը համարվող Վարդան Ղուկասյանի՝ Դոգի դատավճիռի բողոքարկման գործընթացը: Առաջին ատյանի դատարանը Դոգին չորս տարի ազատազրկելու որոշում է կայացրել՝ շորթման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կազմակերպելու մեղադրանքով։ Դոգը ձերբակալվել է 2014-ի հոկտեմբեր ամսին։ Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալին ոստիկանությունից հեռացնելը կապված էր մի շարք աղմկահարույց պատմությունների հետ: Վարդան Ղուկասյանը աշխատանքից հեռացվել էր Հյուսիսային պողոտայում «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանի հետ ունեցած միջադեպի պատճառով: Դոգը հրել եւ վիրավորել էր լրագրողին, որից հետո մեծ աղմուկ էր բարձրացել: Այնուհետեւ նա նշանակվել էր Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Վարդան Ղուկասյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից եւ ոստիկանությունից ու հայտնվեց ճաղերի հետեւում, երբ նրան մամուլում մեղադրում էին հայ պաշտոնյաների դեմ կոմպրոմատային նյութեր պատվիրելու եւ իր կողմից ղեկավարվող լրատվական կայքում տպագրվելու մեջ: Այսօր դատական նիստը հետաձգվել է.«Մի կանաչ շորով փնթի աղջիկ եկավ ասեց, որ դատավորը հիվանդ է, սուտ է, խաբում են>>,- մեզ հետ զրույցում լալահառաչ ձայնով պատմեց Դոգի մարյրը՝ տիկին Սուսաննան: Նրա կարծիքով կաշառվել են, թե դատավորները, թե դատախազները, բոլորը.«Եթե դատավորը հիվանդ էր, թող մեզ նախապես տեղյակ պահեին, չգնայինք հասնեինք դատարան: Պարզ չէ՞, որ անընդհատ հետաձգելու են, որպեսզի տղայիս մեղադրանքը անփոփոխ թողեն»: Տիկին Սուսաննա ի լուր աշխարհի խնդրում է բոլորին ազատ արձակել որդուն. «Իմ էրեխուն տվեք ինձ թողենք-գնանք Հայաստանից»։ Տիկնոջ խոսքով որդու նկատմամբ դատավարությունը «շոու» է.«Բալա ջան, սաղ շոու է, պարզ չի, որ իրանք ոնց ուզեն, այնպես են անելու: Պերմյակով եք ասո՞ւմ, հայկական Պերմյակով է առաջներս, ոստիկանապետը Պերմյակովն է, որ կա, տղայիս ընդեղ են սպանում, ինձ էլ՝ այստեղ»: Տիկին Սուսաննան դեռ չի մոռացել իր նկատմամբ ոստիկանների բռնությունը: Որդուն ձերբակալելուց հետո տիկին Սուսաննան առավոտյան գնացել է ոստիկանապետ Գասպարյանի Թումանյան փողոցում գտնվող տան առջեւ սպասել է, որ աշխատանքի գնալուց առաջ հանդիպի ու զրուցի Վովա Գասպարյանի հետ, խնդրի որդուն ազատ արձակել, սակայն իրեն նստեցրել են մեքենա, չորս ժամ պահել ապակիները փակ մեքենայի մեջ, 60-ն անց շաքարով հիվանդին տարել եւ Նուբարաշենի քարերի մեջ բաց թողել, որից հետո նա մի կերպ, տաքսիներով ու «բարի մարդկանց» գթասրտության շնորհիվ տուն է վերադարձել: Դոգի մայրը չգիտի, թե երբ է լինելու հաջորդ նիստը: Անի Սահակյան

դիտվել է 1993 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am