Ինչ թեմաներ են քննարկել Ռուհանին ու Քեմերոնը
Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին այսօր հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ։ Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրագործման մեկնարկեից հետո երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։ Նրանք գոհունակություն են հայտնել միջուկային համաձայնագրի գործարկման կապակցությամբ։ Ռուհանին անհրաժեշտ է համարել քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային ոլորտներում Իրանի ու Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների զարգացումը։ Քեմերոնը նույնպես կողմ է արտահայտվել դրան՝ հավելելով, որ իրենք պետք է մեծացնեն տարածաշրջանային հարցերի շուրջ խորհրդակցությունները։
