Ավտովթար.բախվել են ԶՈ մեկուսարանի պետի Lexus-ն ու Տուբերկուլյոզի կենտրոնի Niva-ն/տեսաշար/

Այսօր` հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում Հանրապետության և Տպագրիչներ փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Պռոշյան 26 տան բնակիչ, 18-ամյա Նիկոլայ Նուրիջանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 084 OM 61 համարանիշի և Երևան քաղաքի Փափազյան փողոցի բնակիչ, 46-ամյա Ցոլակ Մեհրաբյանի վարած Lexus RX 330 մակնիշի 39 DO 333 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nivan-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին: Մինչ դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով` քաղաքացիները Nivan-ի միջից դուրս են բերել Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ, 19-ամյա Նորայր Ավետիսյանին, իսկ հրշեջ-փրկարարները` Կապան քաղաքի բնակիչ, 18-ամյա Գոռ Ալավերդյանին: Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և անջատել մարտկոցները: Գ. Շամշյանի տեղեկություններով` Niva-ն պատկանում է Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն ՊՈԱԿ-ին, իսկ Lexus-ի վարորդ Ց. Մեհրաբյանը աշխատում է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության մեկուսարանի պետ: Կոչումով փոխգնդապետ է: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսնկարները` Գագիկ Շամշյանի

դիտվել է 47 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Նիկոլի դեմն առնելու 3 հզոր քայլ․ Հայկ Նահապետյան (video) «Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am