Կառավարության գործելակերպի մեջ նկատում եմ «ֆռռցնոցի».Բագրատյան

«Հարկերի բարձրացում եմ նկատում»,-ԱԺ-ւմ Հարկային օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկմանը ՝  դիմելով ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին՝ ասաց պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ Նա մատնանշեց, օրինակ, բենզինի, ծխախոտի ակցիզը, նշելով, որ ոչ մի ուղղությամբ ցածրացում չկա. « Մանավանդ վերջերս կառավարության գործելակերպում միտում եմ նկատում՝ ֆռռցնոցի»։

«Օրենքում փորձ է արվում ամրագրել, որ ԱԱՀ-ն գանձվելու է սահմանին:  Դա դառնալու է մաքսատուրք»։ Նա շեշտեց նաև, որ 6 ուղղությամբ հարկերի բարձրացում է առկա. «Կուզեի, որ ցույց տայիք թեկուզ մեկ ուղղությամբ ցածրացում։ Բացի այդ, որքա՞ն կլիներ բյուջեն, եթե այս հարկման մեխանիզմը կիրառվեր անցյալ տարվանից դիվիդենտների հարկման վերաբերյալ։ Դիվիդենտների հարկումն արդյո՞ք չի նշանակում, որ կրկնակի հարկում է կատարվում»,-հարցրեց պարոն Բագրատյանը։
«Եթե այս միջոցառումներն իրականացվեին 2015 թվականին, դրական ազդեցությունը եկամուտների վրա կլիներ 1,8 տոկոսի չափով։ Դիվիդենտների հարկման հետ կապված, իհարկե, կա տեսակետ, որ դա մեկ անգամ հարկված եկամուտն է։ Մեկ անգամ դա հարկվում է կորպորատիվ մակարդակում, մյուս անգամ կորպորատիվ մակարդակում հարկված շահույթն է։ Մեր կարծիքով, այնուամենայնիվ, դա կրկնակի հարկվածը չէ»,-պատասխանեց Վախթանգ Միրումյանը։
«Դուք ասում եք՝ քվեարկելու եք օրենսգիրք, որտեղ գրված է ԱԱՀ, բայց 451 մլրդ դրամից 200-ից ավելի մլրդ-ը մենք հարկելու ենք սահմանին։ Դա օրենքում գրված չի, դուք ասում եք, բայց մենք այդպես ենք անելու։ Ու դուք քվեարկելու եք դրա համար։ Սա անընդունելի է։ Այդպես պատասխանելն այստեղ ես չգիտեմ՝ ինչպես անվանել։ Դիվիդենտների մասով ասում եք այնուամենայնիվ,այնուամենայնիվ չի, դիվիդենտ հարկելը նշանակում է երկրորդ անգամ հարկել եկամուտը»,-հակադարձեց պատգամավորը։

դիտվել է 21 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Նիկոլի դեմն առնելու 3 հզոր քայլ․ Հայկ Նահապետյան (video) «Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am