Հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության գործով կասկածյալները մեղայականով ներկայացել են ոստիկանություն

Այսօր` հունիսի 12-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն քննչական բաժնի քննիչների հետ կատարելով բացատրական աշխատանքեր` հայտնաբերել են Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 3 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ, 23-ամյա Արտաշես Չիչոյանին և Երևան քաղաքի էրեբունի փողոցի 27 շենքի 30 բնակարանի բնակիչ, 26-ամյա Արարատ Նիկողոսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր վաղ առավոտյան վերջիններս իրենց փաստաբանի հետ մեղայականով ներկայացել են ոստիկանության Էրեբունու բաժին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 22 շենքի 66 բնակարանի բնակիչ, 26-ամյա Խաչիկ Կոսյանը: Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի (սպանություն` մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով) հատկանիշով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Խ. Կոսյանը աշխատում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում և կային կասկածներ, որ նա իր 2 ընկերների` Երևան քաղաքի էրեբունի փողոցի 31 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ, 23-ամյա Արտաշես Չիչոյանի և Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 27 շենքի 30 բնակարանի բնակիչ, 26-ամյա Արարատ Նիկողոսյանի հետ այս տարվա հունիսի 5-ին Նուբարաշենի խճուղում դաժան ծեծի էին ենթարկել 58-ամյա Եղիշե Մանուկի Խաչատրյանին և թողնելով նրան անօգնական` բորենիների նման դիմել էին փախուստի: Քննչական մարմինը հետախուզում էր հայտարարել Ա. Նիկողոսյանի և Ա. Չիչոյանի նկատմամբ և Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչ Գ. Մաթևոսյանի միջնորդությունը և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի որոշում էր կայացրել: Ճիվաղները եղել էին արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայով և Ե. Խաչատրյանին սպանելուց հետո այդ ավտոմեքենայով էլ ճողոպրել էին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Նիկոլի դեմն առնելու 3 հզոր քայլ․ Հայկ Նահապետյան (video) «Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am