Ուկրաինայում գրիպի զոհերի թիվը հասել է 51-ի
Ուկրաինայի Առողջապահության նախարարությունը հաստատել է, որ գրիպի հետևանքով մահացածների թիվը հասել է 51-ի: Կառույցից նշվել է, սակայն, որ համաճարակային բնույթ գրիպը սկսել է ընդունել միայն այդ երկրի Դոնեցկի և Ռոբենսկի շրջաններում, հայտնում է Interfax-ը: Այդ և այլ շրջաններում գրիպից առաջացած մահացությունը ունի հետևյալ պատկերը. յոթ հոգի Վիննիցայում, 20՝ Օդեսայում, չորս՝ Դոնեցկում, երեք՝ Ռովենսկում, մեկական էլ՝ Կիրովոգրադում, Ժիտոմիրում, Չերկասում, Լվովում: Կիևում մինչև այժմ գրիպից մահացել է հինգ մարդ: Մինչ օրս Ուկրաինայում գրանցվել է գրիպով հիվանդանալու 2,433 մլն դեպք, այսինքն՝ բնակչության 6% տոկոսը:
