Առեղծվածային դեպք Երևանում, էրեբունու բժիշկները մահվան ճիրաններից փրկել են նախկին մանկավարժին

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ, 58-ամյա Գևորգ Կոշկերյանին զանգահարել են և պայմանավորվել հանդիպման մասին: Գ. Կոշկերյանը գնացել է հանդիպման, որտեղ եղել են 4-5 հոգի, ովքեր նստեցրել են նրան ավտոմեքենա, տարել ինչ-որ ավտոտնակ և դաժան ծեծի ենթարկել: Այդ ամենից հետո Գ. Կոշկերյանին տարել են իր բարեկամի տուն` Չարբախ, թողել այնտեղ, սակայն հարազատները չեն իմացել այդ մասին և մի քանի օր փնտրել են նրան: Չարբախում 3 օր մնալուց հետո նա գտնվել է և խոշտանգված, բազմաթիվ վնասվածքներով, ոստքերի վրա այրվածքներ հիշեցնող վերքերով, թևերի «մսերը պոկված», անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում կանչով ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Հիվանդանոցում Գ. Կոշկերյանը ենթարկվել է վիրահատության և 2 օր հետո վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել հիվանդասենյակ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Գ.Կոշկերյանը ասում էր. «էրեբունու բժիշկները էն աշխարհից` մահվան դռնից ինձ հետ բերեցին, հետո իմացել եմ, որ վերքերիս մեջ անգամ որդեր են եղել ու բժիշկ Արտյոմ Իկիլիկյանը էրեբունու իր կոլեգաների հետ բարդ վիրահատություն կատարելով` նոր կյանք տվեց ինձ»: Ֆոտոլրագրողի հարցին, թե կան տեղեկություններ, որ դուք եք ձեզ ինքնավնասել, Գ.Կոշկերյանը ասում էր, որ դա չի համապատասխանում իրականությանը: «Մի քանի հոգու գումար եմ պարտք եղել և, հավանաբար, իրենք էլ ինձ առևանգել են տվել ու փորձել սպանել: Մինչև այս պահը ոստիկանությունից ոչ մի արձագանք չկա և ոչ էլ դատաբժիշկ է ինձ նայել: Փրկվել եմ հարևանիս շնորհիվ, ով տեսնելով ինձ այս վիճակում` ահազանգել էր շտապօգնույթուն ու ժամանած շտապօգնության բրիգադը ինձ մահամերձ վիճակում տեղափոխել է Էրեբունի հիվանդանոց, որտեղ էլ բժշիկները փրկեցին կյանքս»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բարդ վիրահատությունից առաջ հիվանդանոցում անգամ մի քանի աշխատակիցների ինքնազգացողությունը վատացել է, երբ վիրավորի մարմնի վնասված մասերում հայտնաբերել են որդեր: Բժիշկ Արտյոմ Իկիլիկյան Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Նիկոլի դեմն առնելու 3 հզոր քայլ․ Հայկ Նահապետյան (video) «Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am