Աբխազիան հրաժարվում է թուրքական ձկնեղենից և բանջարեղենից
Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան հաստատել է թուրքական այն մթերքների ցանկը, որոնց մուտքը իրենց երկիր արգելվում է:
Աբխազիայում կհրաժարվեն թուրքական ձկնեղենից, կարտոֆիլից, տոմատից, սոխից, կաղամբից, վարունգից, արեւադարձային մրգերից, խաղողից, սեխից, խնձորից, տանձից, սալորից եւ դեղձից, հաղորդում է BBC-ն:
Թուրքական ապրանքների մուտքի արգելքի մասին օրենքը կգործի այս տարվա մարտի 1-ից: Միաժամանակ շեշտվում է, որ արգելքը չի գործի այն պարագայում, երբ մթերքը կբերվի անձնական օգտագործման համար: Միաժամանակ, երկրի վարչապետն արգելել է թուրքական ղեկավարությամբ հասարակական կազմակերպությունների գործունեությունը Աբխազիայում: Աբխազիայի կառավարությունը նման որոշում էր կայացրել այս հունվարի սկզբին, երբ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովը հանդիպեց Աբխազիայի կառավարության անդամների հետ: