Սկանդալ «Օսկար»-ում
Փետրվարի վերջին կկայանա "Օսկար 88" ամենամյա մրցանակաբաշխությունը, որը այս տարի սկանդալի կիզակետում է հայտնվել: Պատճառը՝ տարբեր անվանակարգերում ոչ մի սևամորթ դերասանի չընդգրկելն է: Հայտնի սևամորթ ռեժիսոր Սփայք Լին ու հոլիվուդյան սևամորթ դերասան Ուիլ Սմիթի կինը՝ Ջադան, կոչ են արել բոյկոտել կինոմրցանակաբաշխությունը, ինչի հետևանքով էլ ամերիկյան կինոարվեստի ակադեմիան որոշել է լուրջ փոփոխություններ մտցնել: «Սա շատ բարդ ու կարևոր թեմա է, ու եկել է մեծ փոփոխությունների ժամանակը: Ակադեմիան արմատական քայլեր կձեռնարկի իր անդամների կազմը փոխելու համար: Մոտակա օրերին ու շաբաթներին մենք կգնահատենք անդամակցության համակարգը, որպեսզի 2016 թ. ու գալիք տարիներին մեր կազմում ապահովենք բազմակարծություն, որն այդքան անհրաժեշտ է»,- հայտարարել է ամերիկյան կինոակադեմիկոսների նախագահ Շերիլ Բուն Այզեքսը: Իր խոսքում Շերիլ Բուն Այզեքսը նշել է նաև, որ այսուհետև նրանք ուշադրություն կդարձնեն ցանկացած հագամանքի վրա՝ սեռի, ռասսայականության, սեռական կողմնորոշման և այլն:
