Հարկային նոր օրենսգրքով թանկացումներն անխուսափելի են

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Միջազգային որոշ կազմակերպություններ ակնհայտորեն հետաքրքրված են Հայաստանում Հարկային նոր օրենսգրքի ընդունումով։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նրանք հակված են այդ ճանապարհով ապահովագրել իրենց տրամադրած միջոցների վերադարձը։ Այս հարցին անշուշտ դժվար է միանշանակ պատասխանել։ Ամեն դեպքում փաստն այն է, որ կա հարկերի հավաքումն ավելացնելու ակնհայտ շահագրգռվածություն։ Սակայն որքան էլ տարօրինակ է, փորձ է արվում դրան հասնել ոչ թե տնտեսության համար հավելյալ խթաններ ստեղծելու կամ ստվերը կճատելու, այլ հարկային բեռը ծանրացնելու միջոցով։ Թանկացումը չի շրջանցի ոչ միայն բենզինի, այլև դիզելային վառելանյութի շուկան։ Եթե այսօր այն չի հարկվում ԱԱՀ-ով, ապա օրենսգրքի ընդունումից հետո կմտնի այդ դաշտ։ Միայն ակցիզային հարկի դրույքաչափի տարեկան 15 տոկոս ավելացման հետևանքով լիտրի հաշվով վառելանյութի գները առնվազն 20-30 դրամով կավելանան։ Նույնպիսի փոփոխություններ տեղի կունենան նաև ենթաակցիզային մյուս ապրանքների շուկաներում, որտեղ նախատեսվում են դրույքաչափերի ավելացումներ։ Ինքնըստինքյան հարկային բեռի ծանրացում է ենթադրում ԱԱՀ դաշտի ընդլայնումը։ Առավել ևս, որ առանձին ոլորտներ մինչև այժմ ընդհանրապես ազատված են եղել հարկումից։ Խոսքը մասնավորապես վերաբերում է գյուղատնտեսությանը։ Դժվար չէ պատկերացնել, թե գյուղատնտեսության հարկումը ինչպիսի մեծ քանակությամբ ապրանքների վրա կարող է տարածվել։ Գների բարձրացման լուրջ ռիսկեր է պարունակում առևտրի, ինչպես նաև ծառայությունների ոլորտում հարկային գործող հարաբերությունների վերանայումը։ Դա նշանակում է, որ բազմաթիվ տնտեսավարողներ անցնելու են ավելի ծանր հարկային դաշտ՝ ստիպված լինելով հարկային բեռի ավելացումը փոխհատուցել գների բարձրացմամբ։ Գաղտնիք չէ, որ ամեն պարագայում անուղղակի հարկերի ընդլայնումը կամ դրանց հարկային բեռի ծանրացումը ենթադրում է սպառողների վրա ճնշման ավելացում։ Այնպես որ ներկայացված Հարկային օրենսգիրքը հիմնականում ծանրանալու է հասարակության վրա՝ խորացնելով առանց այն էլ լարված սոցիալական վիճակը։ Դրանից, ըստ էության, չի շահելու նաև տնտեսությունը՝ չհաշված հարկային որոշ հարաբերություններում առաջարկվող մանր-մունր պարզեցումները։ Ըստ էության, քիչ թե շատ էական սոցիալական խնդիր չի լուծում նաև եկամտային հարկի առաջարկվող փոփոխությունը։ Ընդհակառակը, այն ավելի շուտ կհանգեցնի հասարակության եկամուտների կրճատման, քան ավելացման»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ընտրությունները կարող են դառնալ «հայկական քաղաքականության» խորքային փոխակերպման փուլի ավարտը #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քաղաքացին մերկացրեց, Նիկոլը հայհոյախառը հարձակվեց նրա վրա․ Հայկ Նահապետյան (video) Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի «Մեզ Արցախ պետք չի, «Մեզ Շուշի պետք չի» շերտը ուրիշ է. այն հանգիստ ասելու է՝ մեզ Հայաստան պետք չի «Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրում․ ակումբի բարմենին ծեծի են ենթարկել, հնչել են հայհոյանքներ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am