Գլխավոր դատախազության օրինախախտ վարչության պետը պատժվեց/տեսաշար,տեսանյութ/

Երեկ` հունիսի 10-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար 200 հազար դրամի չափով վարչական պատասխանատվության է ենթարկվել Երևան քաղաքի Բայրոնի 12 շենքի 60 բնակարանի բնակիչ Օհան Մուրադյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Օ. Մուրադյանը աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում` որպես վարչության պետ: Վերջինս Range Rover մակնիշի 080 GG 01 համարանիշի ավտոմեքենայով Երևանում թրև էր գալիս առանց ամրագոտու, ավտոմեքեայի դիմապակու վրայից էլ բացակայում էր տեխզննման կտրոնը: Պարզվել է նաև, որ գլխավոր դատախազության վարչության պետի Range Rover-ի վրա տեղադրված համարանիշները կեղծ են եղել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Ճանապարհային ոստիկանությունը բազմից հորդորել էր վարորդներին, որպեսզի տրանսպորտային միջոցները վարելիս պահպանեն ճաանապարհային երթևեկության կանոնները, իսկ ավտոմեքենաների դիմապակու վրա ունենան տեխզննման կտրոնները, ավտոմեքենաներն էլ վարելիս` ամրագոտին կապեն: Հունիսի 10-ին, Երևանում Մոսկովյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա ընթանալիս` Range Rover մակնիշի 080 GG 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարել էր առանց ամրագոտու, իսկ դիմապակու վրա էլ բացակայում էր տեխզննման կտրոնը: Նշված համարանիշները հաշվառված են ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ընտրությունները կարող են դառնալ «հայկական քաղաքականության» խորքային փոխակերպման փուլի ավարտը #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քաղաքացին մերկացրեց, Նիկոլը հայհոյախառը հարձակվեց նրա վրա․ Հայկ Նահապետյան (video) «Մեզ Արցախ պետք չի, «Մեզ Շուշի պետք չի» շերտը ուրիշ է. այն հանգիստ ասելու է՝ մեզ Հայաստան պետք չի «Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրում․ ակումբի բարմենին ծեծի են ենթարկել, հնչել են հայհոյանքներ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am