Ռուսաստանը մտադիր չէ խողովակաշար անցկացնել Սև ծովի հատակով. նախարար
Ռուսաստանի էներգետիկայի նախարարը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ խողովակաշար անցկացնել Սև ծովի հատակով՝ չունենալով երաշխիքներ, որ այդ ենթակառուցվածը կլինի պահանջարկված: «Նախագահը հստակ պատասխանել է այդ հարցին, ես կարող եմ միայն կրկնել նրա խոսքերը: Մենք մշտական շփման, երկխոսության մեջ ենք: Մենք քննարկում ենք այդ գործընթացները, մենք շահագրգռված ենք Եվրոպայի հարավարևելյան հատված գազի մատակարարումների մեջ: Սակայն այդ նախագծերի իրագործումն առաջին հեթին կախված կլինի Եվրոպական հանձնաժողովի համապատասխան որոշումից: Այստեղ անհրաժեշտ են երաշխիքներ, ոչ ոք Սև ծովի հատակով չի անցկացնի խողովակաշար՝ չունենալով երաշխիքներ, այդ ենթակառուցվածքը կլինի պահանջարկված: Կարծում եմ, որ մենք պատրաստ ենք դիտարկել բոլոր տարբերակները, միայն թե նրանք լինեն փոխշահավետ»,-Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարը:
