Ստամբուլում պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է քրդական խմբավորումը
РИА Новости-ն գրում է,որ «Քուրդիստանի ազատության բազեներ» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Ստամբուլում պայթյունի պատասխանատվությունը: Ինչպես նշվում է քրդական խմբավորման կայքում` Թուրքիան այլևս անվտանգ չէ զբոսաշրջիկների համար, բայց նրանք «Քուրդիստանի ազատության բազեների» թիրախը չեն հանդիսանում: Ստամբուլում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով երեքշաբթի օրը զոհվել է 11, վիրավորվել 36 մարդ: Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի ծառայողական ավտոբուսի մոտակայքում՝ քաղաքի կենտրոնական Վեզնեջիլեր թաղամասում: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ պայթյունն իրականացրել է կին մահապարտ ահաբեկիչը: Թուրքական իշխանություններն ահաբեկչության համար մեղադրել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը:
