Սաակաշվիլին կրկին զայրացրել է. տեսանյութ
Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին սկանդալի կենտրոնում է հայտնվել՝համացանցում տեղադրելով Դոնբասում ուկրաինական ուժերի տեղակայման մասին գաղտնի տեղեկություն , տեղեկացնում է Lenta.ru-ն ։ Սաակաշվիլին մեկնել է, ինչպես պաշտոնական Կիևն է ասում, հակաահաբեկչական գործողությունների գոտի։ Այնտեղ նա այցելել է մարտիկներին, նկարել ու համացանցում է տեղադրել ուկրաինական անցակետերը և անգամ՝ քարտեզ: Զինվորականներին զայրացրել է Սաակաշվիլիի արարքը:
