Իրանը, Ռուսաստանն ու Սիրիան հաստատեցին
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանում տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի ու Սիրիայի պաշտպանության նախարարների հանդիպումը, որն ի ցույց է դրել ահաբեկչությանն ու նրա հովանավորներին դիմակայելու հարցում այդ երկրների վճռականությունը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին: Վերջինս Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ համարձակ քաղաքականություն վարելու և Սիրիայում ահաբեկչության դիմակայությանը արդյունավետորեն աջակցելու համար: Շամհանին հայտարարել է, որ սիրիական ճգնաժամի շարունակումը տառապանքներ է պատճառում սիրիացիներին, և ճգնաժամի շարունակման համար պատասխանատվությունը դրել է ԱՄՆ-ի, նրա արևմտյան ու տարածաշրջանային դաշնակիցների վրա. «Պետք է գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի Սիրիայի ժողովրդի համար ապահովվի հանգիստ իրավիճակ՝ ընտրություններ անցկացնելու և իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու համար»:
