Իրանը պատրաստ է
Իրանի ազգային գազային ընկերության միջազգային հարցերով տնօրեն Ազիզոլա Ռամեզանին հայտնել է, որ Իրանը պատրաստ է Եվրոպային գազ մատակարարել, հաղորդում է ТАСС-ը։ «Աշխարհում գազի ամենախոշոր պաշարներն ունեցող Իրանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս նրան գազ վաճառել բոլոր երկրներին: Եվրոպա գազի արտահանումն ունի միջազգային և քաղաքական առավելություններ՝ ի հավելումն տնտեսական շահերի»,- ասել է իրանցի պաշտոնյան՝ ողջունելով գազի և էներգետիկայի ոլորտում երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու նպատակով Թեհրան ժամանած եվրոպացի գործընկերների այցը։ Պաշտոնյայի խոսքով՝ «բնական գազը կարող է Եվրոպա մատակարարվել Սև ծովով, Սիրիայով, Իրաքով, Թուրքիայով կամ մի քանի գազամուղներով»։
