«Հուսով եմ՝ նաև Ադրբեջանը կպահպանի բռնություն չկիրառելու իր նախնական խոստումը». Անդրեյ Կովաչեւ

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, մարդու իրավունքների ենթահանձնաժողովի անդամ, բուլղարացի քաղաքական գործիչ Անդրեյ Կովաչեւը կարծում է, որ այժմ կարեւորը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի պահպանումն է: «Սա բավականին երկարատեւ հակամարտություն է, եւ կարող է լուծվել միայն Մինսկի խմբի շրջանակներում: Կարծում եմ, որ այժմ ստատուս քվոյի պահպանումը նույնպես ձեռքբերում է. ինձ համար կարեւոր է, որ հրադադարը պահպանվի, եւ չլինեն մարդկային զոհեր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նա: Նա անդրադարձավ նաեւ մայիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցած եւ առաջիկայում ծրագրված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ հանդիպումներին՝ ասելով. «Ամեն հանդիպումից առաջ շատ անգամներ են ինձ հարցրել, թե արդյոք ինչ-որ արդյունք կունենա, ես դրական եմ պատասխանել, սակայն ոչինչ էլ տեղի չի ունեցել, այս անգամ ես կասեմ՝ չգիտեմ՝ ինչ արդյունք կունենա. իհարկե, ես կցանկանամ տեսնել ինչ-որ փոփոխություն, սակայն ես, անկեղծ ասած, պարզապես իրատես եմ: Իրականությունն այն է, որ 21-րդ դարում մենք պետք է հակամարտությունները լուծենք բանակցությունների միջոցով, այլ ոչ թե մարտի դաշտում բռնության կիրառմամբ, եւ ես հուսով եմ նաեւ, որ Ադրբեջանը կպահպանի բռնություն չկիրառելու իր նախնական խոստումը. տեսնենք»:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Իրանցի դիվանագետները տարհանվել են ռուսական օդանավով Ինչպես անվանել իշխանությունների «գժական» պահվածքը Pars Today-ը հայտնում է Իրանի նոր գերագույն առաջնորդի անունը Թրամփը սպառնում է Իրանի հաջորդ գերագույն առաջնորդին ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են հատուկջnկատայիններ ուղարկել Իրան․ Axios Իրանը թիրախավորել է Հայֆայի նավթավերամշակման գործարանը ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Սպահանի միջուկային օբյեկտին Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկելու Հայաստան Լույս չի լինի Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել դանակահարված տղամարդ Թրամփն իրեն կայսր է համարում, բայց ընդամենը իրական` ստվերային կայսրերի խամաճիկն է. Դանիելյան Աբաս Արաղչի․ Իրանի նոր գերագույն առաջնորդին ընտրելու են իրանցիները, ոչ թե Դոնալդ Թրամփը Սարիկ Մինասյանը հայհոյանքով է պատասխանում ֆեյսբուքյան օգտատերերին Իրանի նավթային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Թեհրանում «սև անձրև» է տեղացել Շիրակի մարզպետարանը ՔՊ-ի պահե՞ստ Իրանն արձակել է Qadr, Emad և Kheibar Shikan հրթիռներ Բաղայի. ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ կանխամտածված քիմիական պատերազմ է Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին Սուրենյանը առաջիկա 5 օրվա եղանակի մասին․ տեսանյութ Իսրայելը հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան մեկնելուց․ Ynet Երևանում բախվել են «Nissan»-ը և «Mitsubishi»-ն․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am