Ռուսաստանն ու Թուրքիան դեռ պատրաստ չեն. Շտայնմայեր
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի կարծիքով Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հակամարտության կարգավորումը դեռ երկար կտևի: «Երկու կողմից էլ չկան ազդանշաններ, որ նրանք շահագրգռված են լարվածության նվազեցմամբ, ինչի համար էլ իրավիճակը բարդ է»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ կարգավորման մեջ հնարավոր միջնորդական ջանքերի համար անհրաժեշտ է հակամարտող կողմերի պատրաստ լինելն այդ կարգավորմանը, սակայն հարաբերությունները շարունակում են մնալ լարված։
