APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բեռլինում Ադրբեջանա-գերմանական տնտեսական ֆորումի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի տնտեսական նվաճումներին, հայտարարել է, որ անկախության 25 տարիները եղել են «քաղաքական ու տնտեսական վերափոխումների տարի»:
«Այդ տարիները դարձան քաղաքական ու տնտեսական վերափոխման տարիներ: 2004 թվականից Ադրբեջանի տնտեսությունը 300 տոկոսով աճել է: Մեզ հաջողվեց զգալիորեն կրճատել աղքատության ու գործազրկության մակարդակը: Ներկայումս այդ երկու ցուցանիշներն էլ մոտ են 5 տոկոսին: Մեր տնտեսության մրցունակությունն աճել է, քանի որ նավթի վաճառքից ստացված եկամուտները մենք ներդրել ենք ոչ նավթային սեկտորում:
Ներկայում եվրոպական մի շարք երկրներ իրենց նավթի մոտ 30 տոկոսը գնում են Ադրբեջանից: Մենք այժմ մեր գործընկերների հետ իրագործում ենք Հարավային գազային միջանցքի նախագիծը:
Ադրբեջանում գազի ապացուցված պաշարները կազմում են 2.6 տրիլիոն խորանարդ մետր: Վստահ եմ, որ հետախուզական նոր աշխատանքների շնորհիվ մենք դեռ անպայմանորեն կմեծացնենք այդ ցուցանիշները:
Հարավային գազային միջանցքի նախագծի արժեքը կազմում է 45 միլիարդ դոլար: Մեր տվյալներով՝ այդ գումարի մեկ քառորդի չափով ստորագրվել են պայմանագրեր»,- հայտարարել է Ալիևը:
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը