9 տարվա կարոտով․ Հրանտ Դինքի հիշատակին

Ըստ Հրանտ Դինքի հիշատակի արարողության ծրագրինախատեսվում էր ժամը 14։30-ին հավաքվել «Սեդաթ» շենքի դիմաց, որտեղ 9 տարի առաջ սպանվել էր հայ լրագրողը,- գրում է Ակօսը:

Հարյուրավոր մարդիկ են հավաքվել՝ հարգելու Հրանտ Դինքի հիշատակը։ Նրանց մեջ են Սաբահաթ Թունջելը, Ֆերհաթ Թունչը, Սելինա Դողանը, Սեզգին Թանրըքուլուն, Կարո Պայլանը, Սելահաթթին Դեմիրթաշը, Գամզե Իլգեզդին, Թյուրքան Էլչին և Սամի Էլվանը։

Շենքի վրա փակցվել է «Ախպարի՛կ, կարոտով, զայրույթով համառորեն այստեղ ենք» գրությամբ ցուցանակը։

Ոստիկանությունը հսկողության կետեր է սահմանել Ռամադա հյուրանոցի և Մադոյի դիմաց։ Նշվում է, որ հիշատակի արարողությանը մասնակցել ցանկացողներն այս կետերում իրականացվող ստուգումից հետո անցնեն։

Առավոտյան ժամերին հիշատակի արարողության տարածքը տարհանվել էր՝ ռումբի որոնման աշխատանքների պատճառաբանությամբ։

Ժամը 14։30-ին կայանալիք հիշատակի արարողությանը մասնակցելու համար խմբերը Թաքսիմից դեպի Սեբաթ շենք են քայլում։

Հրանտի ընկերների հայտարարությունը․

«Այստեղ ենք՝ կարոտով։

Կարոտում ենք Հրանտ Դինքին, ով ամեն մարդու, ամեն լեզվի, հավատքի, ամեն խոսքի հավասար էր վերաբերվում։

Այստեղ ենք՝ զայրույթով։

Հրանտ Դինքին մեզանից խլող, երեխաներին մարդասպան դարձնող խավարը արդեն 9 տարի է շարունակում է մարդասպաններ ծնել։ Այդ խավարը տարածվել է երկրի շուրջբոլորը և ամեն օր նոր մահագույժ է տարածում։ Ճանաչում ենք, գիտենք։ Մեր զայրույթը կանգուն է, կատարվածները՝ մեր մտքում։

Այստեղ ենք համառորեն։

Արդեն 9 տարի է համառորեն այստեղ ենք՝ խավարը տարածել ցանկացողների դեմ։ Հրանտ Դինքի հյուսած և իր կյանքով վճարած խաղաղության ու ճշմարտությանն արձագանքելու և նրան ձայնակցելու համար մեկ անգամ ևս հունվարի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հրանտի սպանության վայրում՝ Ակոսի դիմաց ենք

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am