Թուրքիան Եվրոպայի միգրացիոն խնդրի բանալին է. Գերմանիայի արտգործնախարար
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Թուրքիան Եվրոպայի միգրացիոն խնդրի բանալին է: «Թուրքիան Եվրոպայի միգրացիոն խնդրի համար բանալի է։ Մենք ունենք Թուրքիայի կարիքը, եթե մենք ցանկանում ենք այս տարի լրջորեն նվազեցնել դեպի Եվրոպա փախստականների հոսքը»,- ասել է նա։
