ՀԱՊԿ-ն արհեստական, իրականում կեղծ կառույց է

«168 ժամ»  թերթի առաջնորդողից մի հատված.   «Երեկ Երևանում ավարտվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ-ի անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը: Երևանում կրկին հնչել են հայտարարություններ, որոնք հերթական անգամ վկայում են ոչ միայն՝ Հայաստանի անվտանգության համար այդ կազմակերպության անկենսունակության մասին, այլ, հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, մեղմ ասած, հեգնանք են պարունակում Հայաստանի նկատմամբ:   Մասնավորապես` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` խոսելով Հայաստանի բանակի սպառազինությունների մասին, հայտարարել է` «Հայաստանը կարող է արդիականացնել իր զինված ուժերը՝ ՀԱՊԿ երկրներում արտոնյալ գներով զենք ձեռք բերելով»: Ավելի ցինիկ հայտարարություն, քան Բորդյուժայի ասածները, դժվար է պատկերացնել: Ավելի քան երկու ամիս է` Հայաստանում բոլորը` իշխանությունն ու ընդդիմությունը, հասարակությունն ամբողջությամբ, քննարկում են դեռևս նախորդ տարվա ամռանը ստորագրված վարկային համաձայնագրով Հայաստանին 200 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման, ավելի ճիշտ` չմատակարարման հարցը, իսկ Բորդյուժան Երևանում ասում է, թե Հայաստանի զինուժի արդիականացման ճանապարհն արտոնյալ գներով զենք գնելու հնարավորությունն է: Բայց Բորդյուժան, բնականաբար, չի անդրադառնում այն հարցին, որ այդ հնարավորությունը միայն թղթի վրա է, չի պարզաբանում, թե ինչու Ադրբեջանին ժամացույցի ճշտությամբ զենք վաճառող Ռուսաստանը շուրջ մեկ տարի Հայաստանին չի մատակարարում այդ սպառազինությունը: Բորդյուժային այդ մասին գոնե հրապարակավ չեն հարցնում նաև լայնադեմ ժպիտով նրա կողքին գտնվող հայ պաշտոնյաները, որովհետև ասելիքն արդեն ասվել է ամենաբարձր մակարդակով: Ասվել է, բայց պատասխան չի ստացվել: Չի ստացվել նաև զենքը: Ու երբ այդքանից հետո ՀԱՊԿ քարտուղարը հայտարարում է, թե Հայաստանի զինված ուժերի արդիականացման համար «աշխատանքի շատ ձևեր կան», մնում է ենթադրել, որ նա նկատի ունի Ադրբեջանի կողմից դիվերսիաներին աջակցությունը, որը, բնականաբար, բարձրացնում է ՀՀ զինված ուժերի մարտունակությունը` այդպիսով նպաստելով նաև արդիականացմանը: Իրականում ՀԱՊԿ-ի ցանկացած միջոցառում, հատկապես՝ Հայաստանում անցկացվող, վկայում է, որ դա արհեստական, իրականում կեղծ կառույց է, որը գործնականում որևէ առնչություն չունի անդամ երկրների, առնվազն՝ Հայաստանի անվտանգության հետ:   Դա էլ իր հերթին՝ բացահայտում է Հայաստանի պաշտոնյաների ու քաղաքական դաշտի ներկայացուցիչների մեծամասնության սնանկությունը, երբ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հարցերին ի պատասխան՝ նրանք դեմքի մտահոգ ու սրտաճմլիկ արտահայտությամբ հայտարարում են, թե Հայաստանը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի»։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 88 անգամ
Լրահոս
ՌԴ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք Որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց իրեն «ծեփել», գոռգոռալ, սպառնալ (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Hongqi»-ն և «Mercedes Maybach»-ը, վերջինս՝ կայանված «Toyota»-ին Ընտրությունները կարող են դառնալ «հայկական քաղաքականության» խորքային փոխակերպման փուլի ավարտը #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քաղաքացին մերկացրեց, Նիկոլը հայհոյախառը հարձակվեց նրա վրա․ Հայկ Նահապետյան (video) Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի «Մեզ Արցախ պետք չի, «Մեզ Շուշի պետք չի» շերտը ուրիշ է. այն հանգիստ ասելու է՝ մեզ Հայաստան պետք չի «Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրում․ ակումբի բարմենին ծեծի են ենթարկել, հնչել են հայհոյանքներ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am