Ալիևը հանձնարարել է
Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տնտեսական ու սոցիալական հարցերի լուծմանը նվիրված խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է պաշտոնյաների թիվը կրճատելու մասին։ Այդ մասին նշված է Ադրբեջանի նախագահի կայքում։ Ինչպես ասել է՝ արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվել կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ «Այդ ոլորտում պետք է պատրաստվի օրենսդրական բազա, և հարցը կդիտարկվի խորհրդարանի արտահերթ նիստում»։ Բացի այդ, Ալիևը հանձնարարել է նախապատրաստել մասնավորեցման ընդլայնված ծրագիր՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ, օտար և տեղական ներդրումների ներգրավմամբ, բարելավել բիզնես-միջավայրը, որպեսզի ձեռք բերվի տնտեսական աշխուժություն։
