ԻՊ-ը կրկնակի կրճատում է գրոհայինների աշխատավարձերը
Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը հրաման է հրապարակել, որի համաձայն իր գրոհայինների աշխատավարձերը կրկնակի կրճատվում են: Այդ մասին գրել է բրիտանական The Independent թերթը. հայտնում է РИА Новости-ն: «Բացառիկ հանգամանքների հետևանքով որոշվել է կիսով չափ կրճատել աշխատավարձերը, որոնք վճարվում են բոլոր մոջահեդներին, և ոչ մեկ չի կարող ազատվել այդ որոշումից՝ անկախ նրա պաշտոնից»,- ասված է հրապարակած փաստաթղթում։
