RIA Novosti-ի փոխանցմամբ` Անկարան Մոսկվայից ապացույց է պահանջում Թուրքիայի կողմից Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալներին զենք մատակարարելու վերաբերյալ, չորեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալինը:
Նախօրեին Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը հայտնել էր, որ Սիրիայում Հալեպի հյուսիս-արևելքում թուրքական սահմանի կողմից նկատվել է բեռնատարների շարասյուն` զինված պահակախմբերի ուղեկցությամբ, որոնք զենք և զինամթերք են տեղափոխել ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող շրջան:
«Թող ապացուցեն, որ Թուրքիայից Սիրիայում զենք է մատակարարվել ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող տարածքներ»,- հայտարարել է Քալինը և ավելացրել, որ իր կարծիքով Ռուսաստանը «փորձում է Թուրքիայի դեմ իրականացնել զրպարտության արշավ»:
Նա նաև հերքել է բրիտանական ԶԼՄ-ների հաղորդագրությունն այն մասին, որ սիրիացի փախստական երեխաները Թուրքիայի հարավային Անտակիայում ԴԱԻՇ-ի զինյալների համար համազգեստ են կարում, այդ տեղեկատվությունը անվանելով «վերին աստիճանի անլուրջ»:
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը