ԵՄ-ն հուսով է, որ շուտով Ադրբեջանում կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիր: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը, հայտնում է Trend -ը:
«Ներկայումս ընթացքի մեջ է ԵՄ Խորհրդից համապատասխան մանդատի ստացման գործընթացը: Մանդատի ստացումից հետո կարելի կլինի բանակցություններ սկսել ադրբեջանական կողմի հետ:
Ինչպես գիտեք, մենք արդեն իսկ այդ կապակցությամբ ունեցել ենք երկու հանդիպում: Մենք հուսով ենք, որ բանակցությունները հնարավոր կլինի սկսել մոտ ժամանակներս:
ԵՄ-ին ու Ադրբեջանին անհրաժեշտ է իրավական նոր բազա: ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև գործընկերության մասին գործող համաձայնագիրը ստորագրվել է 1990-ական թվականներին: Դա շատ հին պայմանագիր է, դրանից հետո ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև օրակարգը մեծապես փոխվել է: Ներկայումս մենք Ադրբեջանի հետ ունենք ավելի խորը համագործակցություն, և իրավական բազան պետք է համապատասխանի այդ համագործակցությանը»,- ասել է նա:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը