Նախկին նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից
Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը հայտնել է, որ դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ սրտի նոպայից հետո հինգ օր բուժվում էր: Նրան վիրահատել են՝ սրտի անոթը լայնացնելու նպատակով: Դուրս գրվելուց հետո Պերեսը հայտարարել է, որ «երջանիկ է աշխատանքի վերադառնալու համար»: Շիմոն Պերեսն Իսրայելի նախագահն է եղել 2007-2014 թթ.: 1994 թվականին Պերեսը, լինելով հրեական պետության արտգործնախարար, Խաղաղության Նոբելյան մրցանակի էր արժանացել Մերձավոր Արևելքում խաղաղության ձեռք բերմանն ուղղված ջանքերի համար։
