Նախանձելի համերաշխություն

Տարին նախընտրական է, սակայն քաղաքական դաշտում նախընտրական կրքեր չեն հասունացել։ ԱԺ-ում հայտարարությունների ժամը, որը սովորաբար քաղաքական տվյալ ժամանակի արտացոլումն է դառնում՝ ցույց տալով իշխանության, ընդդիմության դաշտում տիրող տրամադրությունները, այսօր առավել քան հանգիստ էր։ Ընդդիմությանն ու իշխանությանը հուզող հարցը մեկն է՝ Արցախի հարցն ու դրան ածանցվող մյուս խնդիրները։ Չնայած դրան արձանագրվեցին փոքրիկ «շեղումներ», սակայն այդուհանդերձ իշխանության դեմ պայքար այդպես էլ չնկատվեց։ Սա այն պարագայում, երբ համակարգի պատասխանատուներն իրենք անձամբ գոհ չեն իրավիճակից, որի մասին է փաստում մենաշնորհների, կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարը։ Ստացվում է, որ ընդդիմությանն ընդամենը պատրվակ էր պետք՝ զերծ մնալու առճակատումից։ Խոհրդարանական երկրորդ ուժի՝ ԲՀԿ ղեկավարին օրինակ վրդովվեցրել է վիզա տրամադրող կենտրոնների գործունեությունը, Նաիրա Զոհրաբյանի կարծիքով դրանք վերածվել են իսկական գետտոյի: Բոլորին՝ փոքր թե մեծ, լցնում են սպասասենյակ, որտեղ ստիպում են ժամերով սպասել: «Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ստորացման գագաթնակետը: Այդ կենտրոններն իրենք ոչինչ չեն անում, բացի վիզայի դիմումներ ընդունելուց, եւ դրանք վերահասցեավորում են արտասահման: Փաստացի միայն թուղթ դակելու համար տասնյակ հազարավոր դրամներ են գանձում: Դրան պետք է վերջ դնել: Մենք նրանց քաղաքացիներին այդպես չենք վերաբերվում»,- հոխորտում էր Զոհրաբյանը: Նա հարց ուղղեց՝ «Նախ, ո՞վ է իրավունք տվել էդ կենտրոնին, որ ընդամենը մարդկանց գործերը սկրեպով ամրացնելու եւ հետո դեսպանատուն ուղարկելու համար լրացուցիչ գումար գանձեն: Սկրեպի գինը՝ մոտավորապես 12 հազար դրամ, արդյունքում ստացվում է, որ 30 հաազար դրամ պիտի նախ էդ նվաստացման ողջ գողգոթան անցնես, միեւնույն է, դա չի ազատում դեսպանատուն գնալուց»։ Ի հեճուկս շատերի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը թերեւս չցանկացավ կեղծ ընդդիմություն խաղալ ու հոխորտալ օտար երկրների իշխանությունների վրա։ Ջհանգիրյանը կոչ արեց դադարեցնել բանակի թերությունների, բացթողումների հրապարակային բարձրաձայնումը: «Եթերով առարկայական մանրամասն բարձրաձայնվում են բանակի սպառազինության կարիքները, թիկունքային ծառայությունների մատուցման քանակն ու որակը, մարտական հերթապահության կրման բացթողումները, առաջնագծի համալրման անհրաժեշտությունը, պաշտպանական տակտիկայի նախընտրելի ձեւերը, ինչով ակամա վտանգվում են առաջնագծում կանգնած զինվորն ու սպան: Երեւույթը հատկապես հարիր չէ զինված ուժերում բարձրագույն պաշտոններ զբաղեցրած, բանակի շինարարության գործում ներդրում ունեցած անհատների համար»,- հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը, որի ակնարկը թերեւս Հայաստան վերադարձած Սամվել Բաբայանին էր ուղղված։ Ջհանգիրյանն ընդունում է, որ ապրիլյան պատերազմը պաշտպանության ոլորտում մի շարք խնդիրներ ի ցույց դրեց, որոնք պետք է մասնագիտական խորը ուսումնասիրության ենթարկել ու օր առաջ շտկել: Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ իշխանությունները պարտավոր են ոլորտում փորձառություն ու գիտելիքներ ունեցող քաղաքացիների առաջարկություններն ու դիտարկումները քննարկելու ձեւաչափ գտնել:Լեւոն Զուրաբյանն էլ կոչ արեց կենտրոնացնել բոլոր ռեսուրսները երկրի պաշտպանության համար: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է փակել բանակի տեխնոլոգիական հագեցվածության բացը: Սակայն անվտանգությունը միայն ժամանակակից զենք գնելը չէ, այլ նաեւ զարգացող տնտեսությունն ու կիրթ հասարակությունը, որը կհամախմբվի ազգային շահերի շուրջ: «Անհրաժեշտ է վերացնել կաշառակերությունը, երաշխավորել ազատ եւ արդար մրցակցությունը, փոքր եւ միջին բիզնեսի զարգացման խթանները: Անհրաժեշտ է ապահովել ազատ եւ արդար ընտրություններ, բացառել քաղաքական հայացքների համար մարդկանց բանտարկելը»,- կենացային մակարդակի ելույթ ունեցավ Զուրաբյանը: Վանաձորից ընտրված պատգամավոև «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ Վանաձորի Քիմպրոմի խնդրին.«Քիմպրոմի 210 աշխատող 4 ամսից ավելի աշխատավարձ չի ստացել, գործարանի ապագայի հետ էլ կապված անորոշ վիճակ է, կրկին դիմում եմ կառավարությանը, որովհետեւ իրապես անելանելի վիճակ է»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ սնանկության գործընթացն ընթացքի մեջ է, իսկ գործարանի գույքը վաճառվում է։ Անի Սահակյան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am